Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչու՞ է աղմկում խարդախության ու մանիպուլյացիաների պանթեոնի գլխավոր դիցուհին

Ինչու՞ է աղմկում խարդախության ու մանիպուլյացիաների պանթեոնի գլխավոր դիցուհին
22.10.2023 | 13:22

Հրանուշ Խառատյանը, իր «թավշյա սև գործը» կատարելուց հետո, երկար ժամանակ անցել էր ընդհատակ, բայց երեկ կրկին առկայծեց հանրային գրառումով, որտեղ ժանրի կանոնների համաձայն, օգնություն էր աղերսում, «իրեն ու իր ընտանիքի անդամներին անվանարկելու համար»։

Հ․ Խառատյանի գրառման երեք պարբերությունները համեմված են ստախոսությամբ, բացահայտ ու էժան մանիպուլյացիաներով ու ակնհայտ փարիսեցի ձևակերպումներով։

Իր լսարանին ու համակիրներին անողնաշար ուտիճների տեղ դնելով, Հրանուշ Խառատյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ․

«Արդեն շուրջ մեկ ամսից ավել է՝ անհասկանալի մի աղբյուր սուտ տեղեկություն է սնուցում հանրությանն այն մասին, թե իբր ԿԳՄՍ նախարարության ինչ-որ դրամաշնորհով ես հետազոտություն/պեղումներ եմ իրականացնում Հայաստանում ադրբեջանական հուշարձանների մասին՝ այս մտացածին «տեղեկությունը» ներկայացնելով հեռու գնացող մեկնաբանություններով»:

ՀԵՐՔՈՒՄ No. 1

Հասկանում եք, չէ՞, սույն գիտնականն ասում է․ «անհասկանալի մի աղբյուր սուտ տեղեկություն է սնուցում․․․» Այն, որ այս թեմային առնչվող գրառման, ինչպես նաև մամուլին տված առնվազն վեց հարցազրույցների հեղինակը ես եմ ու բացարձակապես չեմ թաքցնում դա, փորձեք կռահել, թե ինչու է Հ․Խառատյանը տողերիս հեղինակին անվանում «անհասկանալի մի աղբյուր»։ Ենթադրաբար, կամ շատ է վախենում իմ անունը տալուց, որի համար իսկապես հիմքեր ունի, կամ էլ կարծում է, թե հանրությանը այդ կերպ ավելի հեշտ կկարողանա ապակողմնորոշել։

ՀԵՐՔՈՒՄ No. 2

Ես որևէ տեղ չեմ հիշատակել, թե իբր Հրանուշ Խառատյանը ԿԳՄՍ-ից որևէ դրամաշնորհ է ստացել։ Այդ միտքը բացակայում է իմ գրառման մեջ և սա պարզունակ ստախոսություն է՝ լսարանին կիսաճշմարտություն մատուցելու տեսքով։ Դրամաշնորհի պահով, խոսել եմ միմիայն իր դստեր Լուսինե Խառատյանի խայտառակ զեկուցումների կապակցությամբ։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ-ին, ահավասիկ այն ձևակերպումը, որը տվել եմ իմ գրառման մեջ․ «Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային

արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար»։

Հ․ Խառատյանի մտքերի բոցավառ այս շարանն ուղղակի ցնցող է․․․

«Հայտարարում եմ, որ սա բացարձակ սուտ է: Ենթադրում եմ, որ իմ և իմ ընտանիքի շուրջ այս հերթական ստի աղբյուրը ինձ և իմ ընտանիքի անդամներին անվանարկելու անձնական, մեզ համար անհասկանալի նպատակ ունի, իսկ դյուրահավատ, երբեմն նաև արժեքավոր մարդիկ մոլորության մեջ ընկնելով՝ ցավոք դառնում են այս ստի տարածողներ»:

ՈՒշադիր դիտեք առաջին մեկնաբանության մեջ տեղադրված երկու տեսագրությունները։ Հ․Խառատյանի դուստրը՝ Լուսինե Խառատյանը, խոսում է Հայաստանի տարածքում ադրբեջանական հետքի մասին՝ օգտագործելով «մեր ադրբեջանցիները» եզրույթը։ Արդյոք այդպիսի ձևակերպում օգտագործելը պարտադրվե՞լ է դրամաշնորհ հատկացրած կազմակերպության կողմից, թե՞ Հ․Խառատյանի ընտանիքում այդպես են որակում ադրբեջանցիներին, դեռ պետք է պարզել։ Ադրբեջանական հակահայ քարոզչական մեքենան արդեն հաճույքով օգտագործում է Լ․ Խառատյանի մտքերը՝ Հայաստանի հանդեպ նոր հավակնություններ ձևակերպելիս։ Տես երկրորդ մեկնաբանությունը:

Մի կողմ թողնենք, թե ինչ ասել է «արժեքավոր մարդիկ», բայց այստեղ Հ․ Խառատյանն իր հիմնական ամպլուայի մեջ է․ ներկայանալ իբր զոհ և մեծ հույսեր տածել, առ այն, որ հանրությունը շուտ մոռացել է իր ու իր շուրջ ձևավորված «ակադեմիական» հրոսակախմբի ազգակործան գործելաոճը։ Հ․ Խառատյանին հիշեցնեմ, որ ինքը 2010 թ․ Ն․Փաշինյանին բանտից ազատելու ակադեմիականների նամակ-կոչի ստորագրողներից է, նա է կազմել ու ստորագրել 2018 թ. ապրիլի 20-ի նամակ-կոչն ուղղված Սերժ Սարգսյանին՝ հրաժարականի կոչով։ Հենց նա է մի ողջ ինստիտուտի գիտական աշխատակազմի ներքաշել քաղաքական խարդախ գործարքների ու ստոր հաշվարկների մեջ։

Ի դեպ, վերջին կոչ-նամակը մաքրել են համացանցից։

ՈՒշադիր կարդացեք մտքի այս «մարգարիտները»․

«Կարծում եմ, որ մեր հասարակության կյանքի ներկայիս զգայական երկատվածության, պառակտվածության, անհամաձայնության և ընդհանուր անվստահության մթնոլորտում անձնական նպատակներով այս կարգի կեղծիքներ տարածողները, ով/ովքեր էլ նա/նրանք լինեն, իրեն/իրենց հաշիվ չեն տալիս, որ միայն խորացնում են ճեղքվածքը: Գալու է, չէ՞, պղտոր ջրերի զուլալվելու ժամանակը»:

Սա գրում է մի մարդ, ով բացահայտ կերպով սպասարկեց ու տասնյակ հազարավոր մարդկանց ուղղորդեց շինծու ու ազգակործան մի գործողության, որի արդյունքում հայաստանյան հասարակությունը

ծվեն-ծվեն արվեց, խորը բարոյահոգեբանական առայժմ անհաղթահարելի ճգնաժամ առաջացնելով մեր մեջ։

Այո՛, շատ շատերն են հիշում 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին խառատյանական ֆեյսբուքյան լավաշ-գրառումները, որոնց միջոցով խարդախ եղանակով շատերին նա ապակողմնորոշեց ու մասնակից ու համահեղինակ դարձրեց մերօրյա ողբերգությանը։

Հ․Խառատյանի հիշողությունը թարմացնելու համար, առաջին անգամ հրապարակում եմ 2018 թ․ սեպտեմբերի 14-ին կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած մեր վերջին երկխոսությունը։ Այդ օրը, Հ․ Խառատյանը իր հերթական թեկնածուին խցկեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում, որի հետևանքները տեսանք Հ․Մարությանի անփառունակ աշխատանքի ու ՀՑԹԻ հեղինակությանը հասցրած անվերականգնելի վնասի տեսքով։

Ծիծեռնակաբերդ, 14. 09. 2018 թ.

Հ․ ԴԵՄՈՅԱՆ – Տիկին Խառատյան, այսօրվա խայտառակ ընտրությունները շարունակությունն է Ձեր մանիպուլյատիվ գործելաոճի, որի արդյունքում մի ողջ երկիր վերածել եք ԿԳԲ-ի պալիգոնի։ Հետևանքները շատ ծանր են լինելու և դա դժվար չի կանխատեսել։ Դուք և ձեր գործակիցները կրելու եք այդ հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Այսօրվա ընտրություններով դուք ընդամենը նախկին իշխանությունների՝ ինձ պատժելու ցանկությունն ի կատար ածեցիք․․․

Հ․ ԽԱՌԱՏՅԱՆ – Միգուցե…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ․ Գ․ Համակ ուշադրությամբ ու անհամբեր կսպասեմ, թե ե՞րբ է Հ․ Խառատյանն ինձ ստախոսության ու զրպարտության մեջ մեղադրելու համար իրավական պատասխանատվության կանչելու։ Դատաիրավական պրոցեսն ու այնտեղ արձանագրված ճշմարտություններն ու բացահայտումները, իսկապես հրաշալի առիթ կհանդիսանան, հենց Հ․ Խառատյանի խոսքերով ասած «պղտոր ջրերի զուլալելու» համար։



Դիտվել է՝ 7035

Մեկնաբանություններ